0

Posted by Նատալի Ղալեչյան | Posted in Հայրենագիտություն | Posted on 21 ноября, 2021

Էրեբունի արգելոց-թանգարան
Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարանը ստեղծվել է ՀՀ Կառավարության 1968 թ. մայիսի 24-ի թիվ 225 որոշմամբ, որի համար գիտական հիմք են հանդիսացել Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող նշանավոր 3 հնավայրերից` Արին բերդից, Կարմիր բլուրից և Շենգավիթից հայտնաբերված գտածոները: Հանրության առջև թանգարանն իր դռները բացել է 1968 թ. հոկտեմբերի 19-ին։
Թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը` պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը: 1970 թ. շենքի նախագիծն արժանացել է ԽՍՀՄ Ճարտարապետների միության դիպլոմի: Հեղինակներն են ճարտարապետներ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը` ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանը:

Write a comment

Перейти к верхней панели