0

Posted by Նատալի Ղալեչյան | Posted in Ռուսերեն | Posted on 30 ноября, 2022

Отгадывание устойчивых оборотов .

Через час по чайной ложке — чересчур медленно, небаольшими
порциями, с чрезмерным перерывами .
Крокодиловы слёзы — фальшивое,неискреннее выражение эмоции,притворный плач.
Делать из мухи слона — крайне преувеличивать.
Медведь на ухо наступил — о человеке, лишённом музыкального слуха.
Заговаривать зубы — обмануть,ввести в змблуждение кого-либо многословными аргументами, заставив согласиться с чем-либо.
На один зубок — очень мало, сравнительно недостаточно.
Смотреть сквозь розовые очки- не замечать недостатков в ком-либо или в чём-либо.

Реклама

ПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Работа с текстом
Пригласил нас как-то сын лесника к себе. За грибами, говорит, сходим, поохотимся, рыбу ловить будем. Уху сварим, пальчики оближешь.
Мы, конечно, обрадовались, уши развесили, слушаем. Мой братишка так голову потерял от счастья. Как же! В лесу заночуем, палатку разобьем, костер разложим, из ружья палить будем. Потом он мне покою не давал: “Пойдем да пойдем! Говорят, он такой мастер рыбу ловить, собаку на этом деле съел”. Не знаю, каких собак он ел, а вот мы попались на удочку. Обманул он нас.
Договорились прийти в субботу к вечеру. Пять километров одним духом отшагали. А нашего “приятеля” дома не оказалось. Уехал, говорят к тетке на воскресенье.
— Он же нас пригласил рыбу удить, охотиться,- растерялись мы.
— Вот пустомеля, — возмутился дед, — все время кому-нибудь морочит голову.
У братишки слезы в три ручья. Я, конечно, тоже не в своей тарелке.
— Ничего, ребятишки,- успокоил нас дед, — со мной пойдете.
И пошли. И рыбу ловили. И костер развели. А уха была – ни в сказке сказать, ни пером описать. Только ружье нам дедушка не дал. Малы еще.
1.Каким выражением из текста вы могли бы озаглавить рассказ?
Пять километров одним духом отшагали.
А нашего “приятеля” дома не оказалось.

2.Какие выражения, употреблённые в переносном значении, вам встретились в тексте? Объясните их значение.

— Ничего, ребятишки,- успокоил нас дед, — со мной пойдете.
И пошли. И рыбу ловили. И костер развели. А уха была – ни в сказке сказать, ни пером описать. Только ружье нам дедушка не дал. Малы еще.

Մեսրոպ Մաշտոց

0

Posted by Նատալի Ղալեչյան | Posted in Հայոց լեզու, Մայրենի | Posted on 29 ноября, 2022

Մեսրոպ Մաշտոցը  հայ գրերի ստեղծողն է, առաջին թարգմանիչը, առաջին ուսուցիչն ու հայալեզու դպրոցի հիմնադիրը, ծնվել է պատմական Հայաստանի Տարոն գավառի Հացեկաց գյուղում։ Մաշտոցի ծննդյան տարին ընդունված է համարել 362 թ.։+ Վախճանվել է 440 թ. փետրվարի 17-ին: Մեսրոպի ծնողների մասին գիտենք միայն այնքանը, որ հոր անունը Վարդան է։+ Մեսրոպը իր ժամանակի համար լավ կրթություն է ստացել հայրենի գավառում` Տարոնում, որից հետո գնացել է Վաղարշապատ մայրաքաղաքը, և պաշտոնավարել Խոսրով Գ-ի արքունիքում՝ որպես զինվորական գրագիր:- Նա իմացել է հունարեն, ասորերեն և պարսկերեն, որոնցով հայկական արքունիքում վարում էին գրագրությունները։- Թե քանի տարի է Մեսրոպը պաշտոնավարել արքունիքում` հայտնի չէ, բայց հայտնի է, որ նրան արքունիքում սիրել ու համակրել են։+

Ապա Մեսրոպը թողել է ծառայությունը, ընդունել հոգևոր կոչում և իրեն նվիրել ճգնավորության, իր կյանքն անցկացնում էր մենակեցության մեջ, մարդկանցից հեռու, քարանձավներում։!

Այնուհետև, առնելով իր աշակերտներին, նա մեկնում է Գողթնի կողմերը, որտեղ դեռևս ամուր պահպանվում էին հեթանոսական կրոնն ու սովորույթները։+

Մաշտոցը մտահոգված էր ամբողջ հայ ժողովրդի ճակատագրով։+ Բանն այն է, որ հայ ժողովրդի վիճակը Մեսրոպի գործունեության տարիներին չափազանց ծանր էր:! Երկիրը բաժանված էր երկու մեծ տերությունների` հռոմեական և պարսկական պետությունների միջև։ !Ձուլման վտանգը սպառնում էր երկու հատվածներում էլ:-
Եվ  Մեսրոպը մտածում  է հայկական գրեր ստեղծելու մասին։+

Իր մտադրությունն իրականացնելու նպատակով Մեսրոպը վերադառնում է մայրաքաղաք՝ Վաղարշապատ, և դիմում Սահակ Պարթև կաթողիկոսին։ Պարզվում է, որ Սահակն էլ նույն մտատանջությունների մեջ է, ուստի ընդունում է Մեսրոպի առաջարկը, ապա երկուսով դիմում են Վռամշապուհ արքային, ու ստանալով նրա համաձայնությունը՝ անցնում գործի։

Վերցնելով մի խումբ երիտասարդների, Մեսրոպը դիմեց դեպի այն ժամանակվա ուսումնական ու գիտական մեծագույն կենտրոններ՝ Եդեսիա, Ամիդ, Սամոսատ: Զանազան գրքեր կարդալով նա ուսումնասիրեց տարբեր լեզուների այբուբենները, ծանոթացավ դրանց կառուցվածքին, տառերի ձևերին, գրության սկզբունքներին, որոնց իմացումն անհրաժեշտ էր հայկական գրեր ստեղծելու համար։ Եվ այս բոլորից հետո ձեռնամուխ եղավ հայոց գրերի ստեղծմանը։ Ծանոթ լինելով արդեն բազմաթիվ այբուբենների, Մեսրոպը 405-406 թվականին կազմեց հայերենի այբուբենը` ստեղծելով միանգամայն յուրահատուկ տառեր` հետևելով գրության լավագույն սկզբունքներին։

Մեսսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենն ուներ 36 տառ,այն սկսվում էր ա-ով և ավարտվում ք-ով:! Ավելի ուշ՝ 12-րդ դարում, ավելացան օ և ֆ տառերը:! Մաշտոցն անթերի որոշել է հայերենի բառակազմիչ հնչյունների իրական համակարգը՝ առաջնորդվելով մեկ հնչյունին՝ մեկ տառ սկզբունքով, դասավորել տառերը հունական այբուբենի հերթականությամբ, յուրաքանչյուր տառի տվել անուն (այբ, բեն, գիմ…), թվային արժեք (Ա = 1, Ժ = 10, Ճ = 100, Ռ = 1000…), սահմանել գրության՝ ձախից աջ ուղղությունը:!!!

Մեսրոպ Մաշտոցի կենսագիրն է եղել նրա աշակերտ Կորյունը:+

Հայոց տառերը քանդակվել են խաչքարերի տեսքով և տեղադրվել Օշական գյուղում, որտեղ թաղված է Մեսրոպ Մաշտոցը:+

Bees and Balls0

0

Posted by Նատալի Ղալեչյան | Posted in Անգլերեն | Posted on 27 ноября, 2022

We know the saying «as busy as a bee,» but we don’t know how bees play. Scientists found one way. They did tests on bees and found they liked playing with small balls. The bees played like humans. Young bees played with more balls than old bees. Adult males played with balls for longer than females did.

There were 45 bumblebees in the tests. They had two choices. One was to go straight to a sugary treat. The second was to get to the treat after going around small balls. Most of the bees played with the balls first. A researcher said bees have feelings. She added that the minds of insects are more advanced than we thought.

Young-երիտասարդ

researcher-հետազոտող

insects-միջատ

Scientists-գիտնական

feeling-Զգացմունք

Adult-չափահա

Paragraph 1

1.We know the◇ ●a. way
2.as busy + ☆ b. humans
3.we don’t know how♧ ◇c. saying
4.Scientists found one● ♡ d. -with small balls
5.They did tests- ♧e. bees play
6.they liked playing ♡ ♤f. with more balls
7.The bees played like♤ g.- on bees
8.Young bees played ☆

+h. as a be

Paragraph 2

There were 45 bumblebees a. feelings
They b. treat
a sugary c. we thought
going d. first
bees played with the balls e. in the tests
bees have f. insects
the minds of g. had two choices
more advanced than h. around small balls

Մաթեմատիկա

0

Posted by Նատալի Ղալեչյան | Posted in Մաթեմատիկա | Posted on 27 ноября, 2022

1.Գծեք մի շրջանագիծ, որի շառավիղը 4 սմ է։ Ինչի՞ է հավասար այդ շրջանագծի տրամագիծը։
8սմ

2.Գծեք մի շրջանագիծ, որի տրամագիծը 10սմ է։ Ինչի՞ է հավասար այդ շրջանագծի շառավիղը ։
5սմ

3.Ուղիղը հատում է շրջանագիծը A և B կետերում։ Ի՞նչ կետով պետք է անցնի այդ ուղիղը, որպեսզի AB հատվածն ունենա հնարավոր ամենամեծ երկարությունը։
Պետք է անցնի շրջանագծի կենտրոնով։

4.Որտե՞ղ է գտնվում այն կետը, որի հեռավորությունը շրջանագծի կենտրոնից հավասար է շրջանագծի շառավղին։

Այդ կետը պիտի գտնվի շրջանագծի վրա։

5.Գծեք մի շրջանագիծ, նրա վրա նշեք մի կետ և այդ կետից տարե՛ք տրամագիծ, շառավիղ և լար։ Համեմատե՛ք դրանք։

6.Ո՞րն է դրանցից ամենաերկարը, իսկ ո՞րը ամենակարճը։

2 շրջանագծի կենտրոնների հեռավորությունը 10սմ է։ Շրջանագծերի շառավիղներն են՝ 2սմ և 5սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը։

2 շրջանագծի կենտրոնների հեռավորությունը 10սմ է։ Շրջանագծերի շառավիղներն են՝ 4սմ և 7սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը։

9.Գծե՛ք մի շրջանագիծ։ Ապա տարե՛ք 3 ուղիղ այնպես, որ 1-ինը չհատի շրջանագիծը, 2-րդը շրջանագծի հետ ունենա 1 ընդհանուր կետ, իսկ 3-րդը՝ 2 ընդհանուր կետ։

10 Գծե՛ք 4սմ շառավղով մի շրջանագիծ։ Դրա մեջ նշե՛ք մի A կետ, իսկ նրանից դուրս՝ մի B կետ։ Համեմատե՛ք շրջանի կենտրոնից այդ կետերի ունեցած հեռավորությունները շրջանի շառավղի հետ։ AB հատվածը կհատի՞ արդյոք շրջանագիծը։

Նուկիմ քաղաքի խելոքները

0

Posted by Նատալի Ղալեչյան | Posted in Հայոց լեզու, Մայրենի | Posted on 27 ноября, 2022

1.Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր.

Խանութպան֊ մասնավոր խանութ պահող մարդ
Կռթկռթալով ֊ ձայնով ուտել
Քսակ֊ տոպրակ
Խիճ֊ մանր քար
Դռնապահ֊ դռան պահապան

2.Պատմությունը սովորիր դերերով ընթերցել և պատմել։

3.Ինքդ կազմիր հարցեր ստեղծագործության վերաբերյալ՝ յուրաքանչյուր հատվածի վերաբերյալ 3-5 առաջադրանք։

1 մասը
Ինչու՞ նրանք եկան Թագավորի մոտ:
Ի՞նչ ասեցին խանութպանին:
Նրանք ի՞նչ կերան:

2 մասը
Ի՞նչ մտածեց Թագավորը:
Ի՞նչ ասեց Թագավորը:
Ի՞նչ եղավ որ, նրանք ուրախ զվարթ գնացին տներով:

0

Posted by Նատալի Ղալեչյան | Posted in Ռուսերեն, Uncategorized | Posted on 23 ноября, 2022

Словосочетания

1) Составьте словосочетания, учитывая смысловую разницу близких по значению слов. С некоторыми из полученных словосочетаний составьте и запишите предложения.
Образец: враждебный, вражеский (отношение, разведчик) –
враждебное отношение, вражеский разведчик.

Дружеский, дружественный (помощь, государство) – Дружеская помощь, дружественное государство.

Завидный, завистливый (сосед, здоровье) – Завидное здоровье, завистливый сосед.

Искусный, искусственный (работа, бриллиант) – Искусная работа, искусственный бриллиант.

Обсудить, осудить (проблема, преступник) – Обсудить проблему, осудить преступника.

Каменный, каменистый (забор, берег) – Каменный забор, каменистый берег.

Дождевой, дождливый (капля, осень) – Дождевая капля, дождливая осень.

2. Спишите, вставляя подходящее по смыслу слово.

Враждебный – вражеский.
Маленькому отряду удалось прорвать вражескую оборону. Путешественники не были готовы к враждебному приёму местных жителей.
Виновный – виноватый.
Мальчишка смотрел на всех испуганным и виноватым взглядом. Суд признал обвиняемого виновным в совершении преступления
Соседский – соседний.
В соседнем доме жил известный писатель. Каждое утро мы с соседским мальчиком уходили в лес.
Одеть – надеть.
Бабушка одела девочку в тёплую шубу и вместе с ней вышла на прогулку. Незнакомец торопливо надел шляпу и выбежал из ресторана.

3. Составьте словосочетания по данному образцу.
Образец: медленный, медлительный (подъём, человек, речь, уче ница,
те чение) – медленный подъём, медлитель ный человек, мед —
ленная речь, медлительная ученица, медленное тече ние.

Очевидный, ясный (объяснение, вопрос, небо, ошибка).
Очевидный вопрос, очевидная ошибка, ясное объяснение, ясное небо.
Коричневый, карий (платье, глаза, краска, материя).
Коричневое платье, коричневая краска, карие глаза, карая материя.
Толстый, полный (тетрадь, женщина, палка).
Толстая женщина,толстая палка, полный тетрадь.
Заграничный, иностранный (гости, паспорт, языки, пис атели).
Заграничный паспорт, заграничные писатели, иностранные гости, иностранние языки.

Թեմա՝ Ինքնուրույն աշխատանք

0

Posted by Նատալի Ղալեչյան | Posted in Մաթեմատիկա | Posted on 22 ноября, 2022

1.Կատարե՛ք գործողությունները

(228: 19 + 910) x (728 : 182 + 85) =922×89=82 058
(1163 — 825 : 33) x (3444 : 12 + 78) =1 138÷365=415370

2.Կատարի՛ր մնացորդով բաժանում.

154 : 8 =19,25
53 : 7 =7,5

3.Հաշվե՛ք

8 մ 3 սմ 1 մ + 20 սմ 9 մմ =923սմ 9մմ
8 ժ 30 վ – 5 ժ 15 վ =3 ժ 15 վ

4.AC հատվածի երկարությունը 6սմ 7մմ է, BC հատվածինը՝ 8 սմ 4 մմ: Գտի՛ր AB հատվածի երկարությունը միլիմետրերով:

5.Խանութում ստացան 50 ձեռքի ժամացույց՝ մի մասը երեք սլաքով, մյուս մասը երկու սլաքով: Բոլոր ժամացույցների սլաքների քանակը 123 էր: Յուրաքանչյուր տեսակի քանի՞ ժամացույց էր ստացվել խանութում:
23 երեք սլաք
27 երկու սլաք

6..ԼՐԱՑՈՒՑԻՉ. Երկու ներկարար պետք է ներկեին 120 մ երկարությամբ ցանկապատը: Մինչև կեսօր առաջին ներկարարը կատարեց ամբողջ աշխատանքի ½-ը, իսկ երկրորդը՝ 1/3-ը: Ի՞նչ երկարություն ուներ ցանկապատի դեռ չներկված մասը:
120÷2=60
120÷3=40
120֊(60+40)=20
20 մ

0

Posted by Նատալի Ղալեչյան | Posted in Հայոց լեզու, Մայրենի | Posted on 22 ноября, 2022

1. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի´ր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը:

Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:

Ա խմբում հասարակ գոյականներ են։

Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ):

Բ խմբում հատուկ գոյականներ են։

2. Նախորդ վարժության մեջ տրված ո՞ր գոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկ: Պատասխանդ պատճառաբանիր:
Ա խմբում փոքրատառով բառեր են գրված։
Բ խմբում մեծատառերով `անուններ, պետություն

3. Բացատրի´ր, թե -ցի ածանցով կազմված բառերը ո՞ր դեպքում են մեծատառով գրվում:

Մովսես Խորենացին գիր է առել մեր նախնիների մասին պատմող առասպելներն ու դարերի միջով հասցրել մեզ: Գայլ Վահանը Ղազար Փարպեցու ամենասիրելի հերոսն է: Առակներն ընտրված էին Վարդան Այգեկցու «Աղվեսագրքից»: Գրիգոր Նարեկացու մասին մի ավանդույթ պատմում է, թե նա ինչպես է կյանք տվել ու թռցրել եփած աղավնիներին: Անանիա Շիրակացին էլ յոթերորդ դարում է քննել տիեզերքը:

Երբ մարդու անուն ազգանունն է։

4. Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրի´ր:

Նրա պապը Սասունցի էր ու շատ էր պատմում Սասունցիների մասին։ Ուզում էր նմանվել Սասունցի Դավթին: Էպոսի վերջին հերոսը փոքր Մհերն է: Գրքի հերոսը մի փոքր տղա է: «Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է պղնձե քաղաքը:
Գտածը պղնձե մատանի էր: Կիրակոս Գանձակեցու պատմության մեջ հանդիպում է Պղնձահանք կոչվող վանքը: Ես վստահ եմ, որ Գանձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը: Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր։ Դա մի իսկական գանձասար էր:
Պետրոս Առաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը: Պետրոսն Առաջինը հասավ կայանին: Ալեքսանդր Մակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը:

0

Posted by Նատալի Ղալեչյան | Posted in Մաթեմատիկա, Uncategorized | Posted on 21 ноября, 2022

Առաջադրանքներ

1.Հաշվեք 12 սմ կող ունեցող խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։

Ծավալ
12x12x12= 1728 սմ

(12 x 12 )x 6 = 864 սմ

2.Հաշվեք 14 դմ կող ունեցող խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։

Ծավալ
14 x 14 x 14 = 2744 դմ

(14 x 14) x 6 = 1176 դմ

3.Հաշվեք 19 սմ կող ունեցող խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։

Ծավալ
19 x 19 x 19 = 6856

(19 x 19 )x 6 = 2166

4.Հաշվեք 15 մմ կող ունեցող խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։

Ծավալ
15 x 15 x15 = 3360

15×15=225
225×6=1350

5.Հաշվեք 4 դմ կող ունեցող խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։

Ծավալ
4 x 4 x 4 = 64

( 4×4)x6= 96

6.Հաշվեք 21 սմ կող ունեցող խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։

Ծավալ
21 x 21 x 21 = 9261

(21 x 21 )x 6 = 2646

7.Հաշվեք 11 դմ կող ունեցող խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։

Ծավալ
11 x 11 x 11= 1331

11×11=121
121×6=726

8.Հաշվեք 14 մմ կող ունեցող խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։

Ծավալ
14 x 14 x 14 = 2744

(14×14 ) x 6 = 1176

9.Հաշվեք 21 սմ կող ունեցող խորանադի ծավալն ու մ ակերևույթի մակերեսը։

Ծավալ
21 x 21× 21 = 9261

(21×21)x6 = 2646

10.Հաշվեք 1 դմ կող ունեցող խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։
1×1×1=1
(1×1)×6=6

Ավետիք Իսահակյան | Եղնիկը

0

Posted by Նատալի Ղալեչյան | Posted in Հայոց լեզու, Մայրենի | Posted on 21 ноября, 2022

Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:

— Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:

— «Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:

— Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:

— Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…

— Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…

— Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:

— Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…

— Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…

— Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:

— Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:

— Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:

— Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…

— Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

1.Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր

Ոսկեգեղմ – ոսկետերև
Մատաղաշ – երիտասարդ
Շառաչ – շառաչի
Եղջյուրներ – եղջերյա փող
Գուրգուրող – սիրող
Խարտյաշ – գույնզգույն
Շնկշնկան – շնկշնկոցով փչող
Զգայուն – զգացող
Նազելի – նուրբ
Վճիտ – պարզ
Թախծալի – տխուր
Անսանձ – սանձ չունեցող
Հողմ – քամի
Մռունչ – մռնչալու ձայն
Աղմկահույզ – հուզմունք՝ շփոթ առաջացնող
Հողմածեծ – արհավիրքների ենթարկված
Սարսուռ – ցրտից առաջացող դող՝ ցնցում
Հուժկու – ուժեղ
Թավուտ – խիտ
Մացառուտ – մացառոտ
Խուժել – մտնել
Ոստում – ոստյուն
Սուզել – խորասուզել
Անծայր – ծայր չունեցող

2.Նկարագրի՛ր եղնիկին:

Դա մի եղնիկ էր, դեղին մորթով, սև աչքերով և մարդամոտ։

3.Պատմվածքը համառոտ պատմի՛ր:

Պատմվածքում պատմվում է մի եղնիկի մասին ում որսորդը բռնել էր անտառից և նվիրել երեխաներին: Եղնիկը արդեն ընտելացել էր երեխաներին, էլ չէր վախենում, չեր փախնում, պարտեզում նրանց հետ վազվզում էր խաղում և հաց ուտում: Մեկ-մեկ նրանցից թաքուն ելնում էր պատժգամփ և հիացաց նայում դուրս: Մի անգամ ուժեղ քամի էր փոթորիկ և անրև: Եղնիկը այդ ժամանակ թռավ պատուհանին և փախավ դուրս իր անտառ և հարազատների մոտ:

4.Դո՛ւրս գրիր պատմվածքի ամենահուզիչ հատվածը:
Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

5.Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը:

Որ եղնիկը կարոտում է իր բնակավայրը: Շատ դժվար է և շատ տխուր, երբ հեռու ես քո ընտանիքից:

6.Դո՛ւրս գրիր աշունը պատկերող հատվածը:

Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:

Перейти к верхней панели