0

Posted by Նատալի Ղալեչյան | Posted in Նախագծեր | Posted on 30 мая, 2021

Ողջույն`։  Ես Նատալին եմ։

Այսօր մայիսի 27֊ին ընկեր Տաթևի և իմ դասընկերների հետ գնացել էինք Պլանետարիում։ Ի դեպ ես առաջին անգամ էի այցելել։ Շատ հետաքրքիր և ուրախ ժամանակ անցկացրեցի։ Այգի էր,որտեղ հայտնիների նկարներ էին։ 60 տարի առաջ մարդկությունը մեծ տեխնիկական առաջընթաց գրանցեց, առաջին անգամ տիեզերք ոտք դրեց։ Այդ մարդը Յուրի Գագարինն էր։ Իսկ առաջին կին տիեզերագնացը  Վալենտինա Տերեշկովան էր։ Իր առաջին թռիչքը կատարել է 1963թ. հունիսի 16֊ին  Վոստոկ ֊6 տիեզերանավով` տիեզերքում մնալով 3 օր։  Մենք եղանք մի սենյակում ,որտեղ պատուհաններ չկային այլ կային բարձիկներ, որտեղ հարմար տեղաորվեցինք։ Երբ լույսերը անջատեցին , սկսվեց ֆիլմը։

Ես տեսա բազմաթիվ աստղեր, մոլորակներ։ Ինձ թվաց ես տիեզերքում եմ ։ Շատ կուզեմ նորից այցելել։

Перейти к верхней панели