0

Posted by Նատալի Ղալեչյան | Posted in Մայրենի | Posted on 13 сентября, 2021

Առաջադրանքներ՝

Թվարկիր պատմվածքի հերոսներին:
Ջիմ , Լուի Դևի,Էմի,միստր Բարբր:

Ո՞վ էր Ջիմը, մի քանի տողով պատմիր նրամասին:
Ջիմը Լուի Դևիի միակ որդին էր: Նրա մայրը մահացել էր : Իրենց տնտեսուհին՝ Էմին
շատ էր սիրում Ջիմին: Ջիմը նույնպես սիրում էր նրան, բայց դադարեց սիրելուց
քանի որ նա իրեն դպրոց էր տանում: Նա վախենում էր քանի որ առաջին անգամ պետք
է դպրոց գնար:

Տեքստից գտիր և դուրս գրիր Ջիմի հայրիկին նկարագրող հատվածը:
Ջիմի հայրը՝ նա ֆրանսիացի էր ,քառասունամյա թիկնեղ մի տղամարդ, ում պատանեկության
տարիներն անցել էին աղքատության , ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ:

Ինչո՞ւ էր Էմին անհանգստանում Ջիմին դպրոց տանելիս:
Նա հասկանում էր որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:
Եվ երբ գնացին դպրոց այնտեղ ամեն ինչ աստիճանները ,սենյակները վախեցնում էին և տհաճ էին:

Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս կընթանան Ջիմի գործերը դպրոցում:
Դպրոցում առաջին օրը դժվար է, հետո նա կսկսի սիրել դպրոցը ինչպես ես։

Տեքստից դուրս գրիր 10 բառ, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսին են մարդիկ կամ առարկաները:
Թիկնեղ, աղքատ, ձախորդ, փառամոլ ,տոնական, անճոռնի,տհաճ, փոքրիկ, լուռ ,զանազան։

Write a comment

Перейти к верхней панели