Իմ Ուրախությունը

0

Posted by Նատալի Ղալեչյան | Posted in Մայրենի | Posted on 12 февраля, 2023

Իմ ուրախությունը իմ ընտանիքն է։

Իմ ընտանիքը բաղկացած է 3 հոգուց ։

Ես շատ եմ սիրում իմ ծնողներին, որովհետև նրանք ինձ համար ամեն ինչի պատրաստ են։

Մենք ընտանիքով ուրախ

Ժամանակ ենք անցկացնում՝ գիրք ենք կարդում, ֆիլմեր ենք դիտում,  խաղեր ենք խաղում ։ Մենք ընտանիքով գնում ենք զբոսնելու։ Գնում ենք Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր ծանոթանալու հայրենի բնության հետ։ Մենք գնացել  ենք Արագած լեռան վրա գտնվող Քարի լիճ։ Եղել ենք Ամբերդում։ Իմ հայրիկը ծնվել և մեծացել է Տավուշի մարզի Այգեձոր գյուղում։Մենք ընտանիքով  հաճախ ենք այցելում գյուղ և շատ ուրախ ժամանակներ անցկացնում։Այնտեղի բնությունը շատ գեղեցիկ է։ Գյուղի միջով հոսում է Ախնջա գետը։ Հայրիկիս հետ գնում ենք ձուկ բռնելու։Գարնանը կանաչ են հագնում դաշտերն ու անտառները, ծաղկում են գեղեցիկ ծաղիկները։ Աշնանը բերքահավաքի ժամանակն է՝ խաղողի, հոնի, թուզի և այլ պտուղների։Մենք ընտանիքով ուրախությամբ մասնակցում ենք։ Հետո հայրիկս խորոված է պատրաստում և մենք սեղանի շուրջ հավես ժամանակ ենք անցկացնում։ Ահա թե ինչու եմ շատ սիրրում իմ ընտանիքը։ Ես ինձ այնտեղ շատ ապահով եմ զգում։

0

Posted by Նատալի Ղալեչյան | Posted in Մայրենի | Posted on 11 февраля, 2023

Վահան   Տերյան

<<Մեղմություն>>

 

0

Posted by Նատալի Ղալեչյան | Posted in Մաթեմատիկա, Uncategorized | Posted on 9 февраля, 2023

1. Գրե՛ք այն կոտորակը, որին հավասար է տրված բաժինների գումարը.
1/3+1/3=2/3
1/5+1/5+1/5=3/5
1/2+1/2+1/2=3/2
1/4+1/4+1/4+1/4+1/4=5/4
1/4+1/4+1/4=3/4
1/3+1/3+1/3+1/3=4/3
2. Բաժինների գումարի տեսքով ներկայացրե՛ք սովորական կոտարակը

5/7=1/7+1/7+1/7+1/7+1/7

5/8=1/8+1/8+1/8+1/8+1/8

10/11=1/11+1/11+1/11+1/11+1/11+1/11+1/11+1/11+1/11+1/

2/3=1/3+1/3

3/10=1/10+1/10+1/10

7/4=1/4+1/4+1/4+1/4+1/4+1/4+1/4

6/7=1/7+1/7+1/7+1/7+1/7+1/7

8/9=1/9+1/9+1/9+1/9+1/9+1/9+1/9+1/9

3. Հաշվե՛ք արտահայտության արժեքը

0

Posted by Նատալի Ղալեչյան | Posted in Հայոց լեզու, Մայրենի | Posted on 8 февраля, 2023

1.Բառարանի օգնությամբ բացատրիր գանձ բառը:  Էլ ի՞նչը կամ ո՞ւմ գանձ կհամարես:

Գանձ-թանկագին իրերի ամբողջություն, հարստություն,մեկին շատ սիրելի՝ թանկագին անձ:

Ծնողներս ինձ համար գանձ են:

2.  Ի՞նչ գանձեր մասին է հեղինակը խոսում․ Գանձեր ունեմ անտա՜կանծե՜ր,
Ես հարուստ եմջա՜նես հարուստ

Անսահման,անսպառ հարստության իր տաղանդին և հայրենիքին ուղղված:

3.Հեղինակն ո՞ւմ ի նկատի ունի, երբ ասում է՝ «Իր տրվածն եմ տալիս իրեն»։

Աստծուն ,ստեղծիչին

4.Ի՞նչ զացողություն եք ունենում, երբ կարդում եք բանաստեղծությունը։

Դրական , լավատեսությամբ եմ լցվում:

5.Բանաստեղծությունից դուրս գրիր առարկա ցույց տվող բառեր,  հատկանիշ ցույց տվող բառեր:

Առարկա ցույց  տվող

Ես,ծով,գանձ,հանք,սիրտ աշխարը:

Հատկանիշ

Պայծառ,հարուստ,չար, բախտավոր,անտակ,անտեր,առատ,ճոխ,լեն,ազատ:

0

Posted by Նատալի Ղալեչյան | Posted in Հայոց լեզու, Մայրենի | Posted on 8 февраля, 2023

Թերթիր դարձվածքների բառարանը՝

  •  դուրս գրիր քեզ ծանոթ 5 դարձվածք իրենց բացատրություններով

Ալիք տալ,֊ալեկոծվել ,ծփալ

Ախորժակը կապվել ,- ուտելու ցանկություն չունենալ, ուտել չկարողանալ

Ախպերն Ախպորը չի տա,- շատ թանկագին, ընտիր բան,որ չի կարելի  զիճել:

Ախորժակին քացախ,-զուր ակնկալություն:

Ականջ դնել,-ունկնդրել, լսել ձայն:

  •  դուրս գրիր 5 դարձվածք, որ ընդհանրապես չես լսել:

Ականջը բան դնել,- ականջը ծակել

Ական թոթափել,-անմիջապես

Ածելի լիզել,- շատ քաջ

Ականջը չմտնել,-չհասկանալ

Ականջը կախ,- արթուն,ուշադիր

Թերթիր բացատրական բառարանը

  •  դուրս գրիր քեզ անծանոթ 5 բառ իրենց բացատրություններով:

Ալոջ,- էգ ուլ

Ագրարային,-  հողային հողատիրություն

Ագուստ,   — հրացանի փայտե մաս:

Ազազել, -չորացնել

Ազոխ,-խակ  խաղող

 

  •  դուրս գրիր 5 բառ, որոնք քո կարծիքով ուրախ, բարի, լավ բառեր են:

Ազատանի,- ազնվություն

Ազատասլաց,- ազատ սլացող, ազատ ճախրում

Ազգապարծանք,-ազգի պարծանքն հանդիսացող

Ազիզ,- թանկագին,սիրելի

Ազնվահոգի,- ազնիվ սիրտ ու հոգի ունեցող

 

0

Posted by Նատալի Ղալեչյան | Posted in Մաթեմատիկա | Posted on 7 февраля, 2023


56*4 թվի *-ի փոխարեն  գրիր ամենամեծ թվանշանն այնպես, որ ստացված թիվը բաժանվի

•           3-ին

•           4-ի

•           8-ի

•           9-ի

        5694,5664

2.         Թվերը վերլուծեք պարզ արտադրիչների

•           70 7×5×2

•           55 11×5

•           90 2×7×7

•           108 2×2×3×3×3

3.         Քանի՞ անգամ է 6-ի բոլոր բաժանարարների գումարը մեծ 6-ից: 2 ան.

4.         Գտեք 8-ի բազմապատիկ ամենամեծ երկնիշ և ամենափոքր երկնիշ թվերի տարբերությունը:

96֊16=80

5.         Գտեք 70-ից մեծ ամենափոքր բնական թիվը, որը 8-ի բաժանելիս ստացվում է 1 մնացորդ:73

6.         Գտե՛ք թվի բոլոր պարզ բաժանարարները․

•           36 2,3

•           369 3,41

7.         Մի քառակուսու պարագիծը 14 սմ է, իսկ մյուսինը՝ 50 սմ։ Քանի՞ սանտիմետրով է

1) 14÷4=3,5 սմ

2) 50÷4=12,5 սմ

3)    12,5 — 3,5= 9 սմ

Պատ.՝9սմ

քառակուսիներից մեկի կողմը մյուսի կողմից մեծ։

8.         Խորանարդի բոլոր կողերի երկարությունների գումարը 132 սմ է։ Գտե՛ք նրա ծավալը։

1)132÷12=11սմ խոր.

2)11×11×11=1331սմ խոր.

9.         Գտեք թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։

•           39 և 65         (39;65)=13

•           36 և 48         (36;48)=12

•           42 և 105        (42;105)=21

•           111 և 185       (111;185)=37

10.       4․ Գտեք թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։

•           25 և 85

•           49 և 28

•           22 և 33

•           105 և 35

0

Posted by Նատալի Ղալեչյան | Posted in Հայրենագիտություն, Uncategorized | Posted on 6 февраля, 2023

 

Սևանա լիճ

Երկարություն`   78 կմ
Լայնություն`   56 կմ
Մակերես `  1243 կմ2
Ծավալ`   33.2 կմ3
Ամենամեծ խորություն`   100 մ
Միջին խորություն`   30 մ
Թափանցելիություն`   4.5 մ
Ավազանի մակերես`   3647 կմ2

Սևանա լիճ գտնվում է  Հայաստանում Գեղարքունիքի մարզում։  Ծովի մակերևույթից բարձր է 1900 մ: Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է հայաստանի Հանրապետության ամենախոշոր։ Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով :  Սևանա լճի մեջ են թափվում 28 գետակներ, և նրանից սկիզբ է առնում Հրազդան գետը։ Երկրաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սևանա լիճն առաջացել է 3-րդական դարաշրջանում և ի սկզբանե եղել է ավելի ծանծաղ, քան այսօր: Այդ են վկայում Սևանա լճի ափին 20-րդ դարի 50-ական թվականներին կատարված հնագիտական ուսումնասիրությունները։

 

0

Posted by Նատալի Ղալեչյան | Posted in Հայոց լեզու, Մայրենի, Uncategorized | Posted on 5 февраля, 2023

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

Ես՝ Նատալի Ղալեչյանս, ծնվել եմ 2012 թվականի դեկտեմբերի 25-ին, Երևան քաղաքում:Իմ ծնողների պատմելով, նրանք շատ են ուրախացել, երբ ես ծնվել եմ: Իմ հայրիկի անունը՝ Սարգիս է, իսկ մայրիկի անունը՝ Սուսաննա: Ես շատ եմ սիրում իմ ծնողներին: 2018 թվականից սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:Այժմ 5-րդ դասարանում եմ: Ես շատ եմ սիրում իմ դպրոցը: Իմ առաջին ուսուցչուհին ընկեր Տաթևն է, որին շատ եմ սիրում: Սիրում եմ  նաև այժմ ինձ բոլոր դասավանդողներին:

Իմ մայրիկը ծնվել է Արարատի մարզի Սուրենավան գյուղում:Դպրոցն ավարտել է Մասիս քաղաքում: Նա շատ ուշադիր է, հոգատար, հասկացող, մաքրասեր: Նա շատ համեղ խմորեղեններ է պատրաստում:

Իմ հայրիկը ծնվել է  Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյում:Նա երեք եղբայրներից ամենամեծն է:Գերազանց ավարտել է Այգեձորի միջնակարգ դպրոցը:Այնուհետև ուսումը շարունակել է Երևանում: Նա մասնագիտությամբ ինժեներ-գեոդեզիստ է: Ղալեչյան ազգանունը ստացել ենք Ղալեչ պապիկի անունից, որը ապրել է շատ տարիներ առաջ՝ 1800թ.-ից, կամ ավելի առաջ:Հիմնականում այդ ազգանունը  տարածված է Հայաստանի հյուսիս-արևելյան շրջաններում:ԽՍՀՄ-ի ժամանակներում բնակվել են նաև Արծվաշենում, Ադրբեջանի Շամխորի, Դաշքեսանի շրջաններում, Կիրովաբադ քաղաքում: Ես իմ հայրական կողմից պապիկին չեմ տեսել: Նա մահացել է նախքան իմ ծնվելը:Հիմա ես ունեմ և՜ հայրական կողմից տատիկ, և՜ մայրական: Նաև ունեմ մայրական կողմից պապիկ: Ես շատ եմ սիրում նրանց:

Վերջում ցանկանում եմ  պատմել մի դրվագ իմ փոքրիկ ժամանակվա կյանքից: Իմ ծնողները ինձ պատմել են, որ ես շատ դժվարությամբ էի քնում: Մայրս մի երգ է հորինում, և երբ այդ երգը երգում էր , ես անմիջապես քնում էի: Ահա՜ այդ երգի խոսքերը.

Ծափ, ծափ, ծափ անեմ,

Աչիկներս ես փակեմ,

Աչիկներս երբ փակեմ

Անուշ-անուշ կքնեմ:

Անուշ-անուշ երբ քնեմ

Ես ծաղիկներ կտեսնեմ,

Ծաղիկները հավաքեմ

Ու մայրիկիս նվիրեմ:

Ահա և վերջ:

 

 

 

 

 

Ջրի հատկություն

0

Posted by Նատալի Ղալեչյան | Posted in Բնագիտություն | Posted on 3 февраля, 2023

1.Ի՞նչ է ջրոլորտը: Որո՞նք են դրա բաղադրամասերը:

Երկիր ոլորկի ջրային զանգվածը: Ցամաքի,օվիկանոսի, կանդանի մարմինների և մտնոլորտում գտնվող ջրային զանգվածները:

2.Ջրի ի՞նչ հատկություններ գիտեք:

Ջուրը կարող է տաքցնել կամ հովացնել ոթը։

3.Ո՞ր ջրերն են կոչվում քաղցրահամ:

Այն ջրերը որոնք հարաբերական առումով մեկ լիտր ջրի մեջ պարունակում են մեկ գարմից ոչ ավելի, աղ այդ ջրերը կոչվում են քաղցրահամ։

4.Ի՞նչ է ջրի ջերմունակությունը: Ինչպե՞ս է դա ազդում կլիմայի վրա:

Ջուրը կլանում է տաքություը և դրա հետևանքով ամռանը անձրևը հովացնում է մտնոորտը:

0

Posted by Նատալի Ղալեչյան | Posted in Հայրենագիտություն | Posted on 3 февраля, 2023

Աժդահակ / Գեղամա լեռներ

Աժդահակ լեռը Գեղամա լեռնավահանի ամենաբարձր կետն է: Գտնվում է ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին: Հանգած հրաբխային կոն է՝ 50 մ խորության և 500 մ շրջագծով խառնարանով, որի հատակը լցված է ջրով: Բացարձակ բարձրությունը 3597, 3 մ է, հարաբերականը՝ մինչև 500 մ։ Գոյացել է  հրաբխային  և լավային արտահոսքի հետևանքով։ Կազմված է գորշավուն խարամներից, լապիլներից և հրաբխային ռումբերից։

 

Գեղամա լեռների վիշապաքարերը

Գեղամա լեռներում շատ էին վիշապաքարերը, որոնք տարբեր ժամանակներում տեղափոխվել են: Սովետական ժամանակաշրջանում նույնիսկ բերվել են Երևան: Նոր Նորքի զանգվածում կա վիշապների պուրակ: Գեղամա լեռներից բերված մի հսկա վիշապ էլ կանգնած է «Վերնիսաժի» մոտ՝ կառավարական շենքի դիմաց:Այժմ կանգուն են վիշապաքարերից երկուսը, որոնք գտնվում են Վանքի լճի ափին (Վիշապալիճ):Աժդահակ բարձրանալիս պետք է անպայման տեսնել նաև այդ վիշապաքարերն ու ժայռապատկերները:

Перейти к верхней панели