Հոմանիշ բառեր

Կատարի՛ր Գործնական քերականություն գրքի նշված առաջադրանքները:

53.Կետերի փոխարեն գրիր տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած թշերով (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի ժպտուպ (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա զտարյուն (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց … (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը խորտակվում (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:ի

54.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:

Մնացուկ, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մառան, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակուսանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, շիվ, կշտամբանք, ճյուղ, ավելցուկ, անարգանք:

Մնացուկ
մնացորդ
Ավելցուկ
Թափթփուկ
Թափոն
ավելցուկ
Թերմացք

Ոստ
Շյուղ
Շիվ
Ճյուղ

Մառան
Նկուղ
Շտեմարան

Նախատինք
Անարգանք
Պարսավանք
Հանդիմանություն
Կշտամբանք

Տարակուսանք
Երկմտություն
Տարակույս

55. Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի´ր և ուղղի´ր՝ դրանց հոմանիշները գրելով:

Մի նոր աշակերտ կա մեր դասարանում:
Հիվանդին լավ նայիր , որ շուտ լավանա:
Տարվա վերջին մի անակնկալ էլ կար:
Մատանու ակը գլորվեց մինչև անծանոթի կոշիկն ու կանգնեց:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *