Untitled

Ածանցների տեսակները

Ածանցները լինում են նախածանցներ և վերջածանցներ:

Բառի սկզբից դրվող ածանցները նախածանցներ են: Առավել գործածվող նախածանցներն են՝

ան-անտուն, անգույն
ապ— ապերախտ, ապօրինի
դժ-դժբախտ, դժգոհ
մակ-մակերես, մականուն
չ-չխոսկան, չտես
ստոր-ստորադաս, ստորագրել
հակ-հակազդել, հակահարված
տ-տգետ, տգեղ

Բառի վերջից ավելացող ածանցները վերջածանցներ են: Առավել գործածվող վերջածանցներն են՝

  • -ակ, -իկ,-ուկ վերջածանցներ, օրինակ՝ տնակ, փոքրիկ, գառնուկ,
  • -ային, -ական,  վերջածանցներ, օրինակ՝ քաղաքային, գյուղական,
  • -ավուն, -եղ, -ի, -(կ) ոտ վերջածանցներ,  օրինակ՝ դառնավուն, համեղ, աղի, վախկոտ, բրդոտ
  • -անոց, -արան, -ոց, -ստան, -ուտ վերջածանցներ, օրինակ՝ ծաղկանոց, լոգարան, դպրոց, մրգաստան, թփուտ,
  • -անք, -մունք, -ություն,  -ույք,  -ուստ վերջածանցներ, օրինակ՝ աշխատանք,, մտածմունք,  զվարճություն, հաճույք, փախուստ,
  • բար, պես, որեն- վերջածանցներ, օրինակ՝ հերոսաբար, մեծապես, մեղմորեն

Առաջադրանքներ՝

1.Տրված բառերը դարձրու ածանցավոր՝ ձյուն, հեքիաթ, թիվ, բժիշկ:

Ձյուն-ձյան,ձնե,ձնից

Հեքիաթ-հեքիաթային

Թիվ-թվային

Բժիշկ-բժշկական

2.Մեկ բառով գրիր.

Քար ունեցող-քարոտ
Կեղտ ունեցող-կեղտոտ
Մուր ունեցող-մրոտ
Յուղ ունեցող-յուղոտ
Ժանգ ունեցող-ժանգոտ
Փուշ ունեցող-փշոտ
Ցեխ ունեցող-ցեխոտ

3.Հետևյալ վերջածանցներով կազմիր նոր բառեր,
յուրաքանչյուր ածանցով երեքական բառ:

ական- գյուղական,քաղաքական,տնական:
արան-ննջարան,դասարան,պահարան:
ավոր-կարիքավոր,շնորհավոր,գունավոր:
անոց-ծաղկանոց,անձրևանոց,խորովածանոց,հյուրանոց:
իկ-աստղիկ,մկնիկ,փոքրիկ:
ակ-տնակ,գետակ,լճակ,առվակ:

4.Հետևյալ նախածանցներով կազմիր նոր բառեր:

ան- անգույն, անտուն, անդուր:
դժ- դժգոհ, դժգույն:
տ-
ընդ-ընդդեմ

5.Փորձեք առանձնացնել վերջավորություն և ածանց ունեցող գոյականները:

Գրքային, գրքից, մեքենայով, քաղաքից, անգլուխ, մսոտ, մսից, քաղաքային, յուղոտ, բախտից, անբախտ, գլխավոր, գլխով, մարմնին, անմարմին:

Գրք-ային

գրք-ից

մեքենա-յով

քաղաք-ային

ան-գլուխ

մս-ոտ

մս-ից

քաղաք-ային

յուղ-ոտ

բախտ-ից

ան-բախտ

գլխ-ավոր

գլխ-ով

մարմն-ին

ան-մարմին

 

Ածանց և վերջավորություն

Բառերի կազմությունն ուսումնասիրելիս շատ կարևոր է ածանցները տարբերել վերջավորությունից:

Ածանցները, բառին ավելանալով, փոխում են բառի ձևը և իմաստը. Օրինակ՝ սենյակ-սենյակային, քար-քարոտ, լույս-լուսավոր

Վերջավորությունները, ավելանալով բառին, փոխում են բառի ձևը, բայց իմաստը մնում է նույնը, օրինակ՝ սենյակ-սենյակում, քար- քարեր, լույս-լույսից

Добавить комментарий