Վանի աշխարհակալ տերությունը

1․ Ինչպե՞ս է բնորոշում Արգիշտի 1-ին Ասորեստանի զորքերի գերագույն հրամանատարը։

Ասորեստանի զորքերի գերագույն հրամանատարը, հայոց մեծ տիրակալին բնութագրվում է իբրև մի արքա, «որի  անունն անգամ ահարկու է որպես ծանր հողմնրա ուժերը մեծաքանակ են»։

2․ Ներկայացրեք Վանի տերության սահմանները Արգիշտի 1-ի օրոք։

Արգիշտի 1-ի գերիշխանությունը տարածվել է բուն թագավորության սահմաններից շատ հեռու՝ մինչև Փոքր Ասիա և Պարսից ծոց (Բաբելոնիան ներառյալ)։

Երեք կողմից՝ հյուսիսից, արևելքից և հարավից, շրջապատման մեջ է վերցրել Ասորեստանը։

3․ Ի՞նչ կարևոր հենակետ-քաղաքներ կառուցեց Արգիշտի 1-ը, պետության հյուսիսում։ Ո՞ր թվականին է հիմնել Արգիշտիխինիլին։

Արգիշտի 1-ը հիմնադրեց Էրեբունին (Ք․ա․ 782)՝ հետագայում Հայաստանի մայրաքաղաք Երևանը։

Ք․ա․ 776 թվականին Արարատյան դաշտում արքան հիմնեց նոր քաղաք-ամրոց՝ Արգիշտիխինիլին (հին մայրաքաղաք Արմավիրի հարևանությամբ)։ Դրանք դարձան Արգիշտի 1-ի տերության հյուսիսային գլխավոր հենակետերը։

4․ Մինչև ո՞ւր էին ձգվում Արգիշտի 1-ի քաղաքական ազդեցության ոլորտները։

Արգիշտի 1-ինի քաղաքական ազդեցության ոլորտները ձգվել են մինչև Հյուսիսային Կովկաս և Զագրոսի կենտրոնական շրջաններ։

5․ Ի՞նչ ընդգրկում ուներ Վանի տերությունը Սարդուրի 2-ի օրոք։

Հյուսիսում նրա տիրապետությունը հասնում էր Սև ծով՝ ներառյալ Կուլխա (Կոլխիդա) երկիրը, հյուսիսարևելյան սահմանը հասնում էր Կուր գետին, արևելքում՝ Կասպից ծովին, իսկ արևմուտքում՝ Փոքր Ասիային։

Սարդուրի II -ը հարավում վերագրավեց Բաբելոնիան՝ ամրապնդելով սահմանը մինչև Պարսից ծոց, իսկ հարավ-արևմուտքում տիրեց Դամասկոսի թագավորությանը։

6․ Համեմատեք Արգիշտի 1-ի և Սարդուրի 2-ի նվաճումները։

Սարդուրի 2-ի  գահակալման շրջանում Վանի տերությունն ունեցել է տարածքային ամենամեծ աճը։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *